Այսօր Ելիզավետա Երկրորդը հանդիպելու է արքայազն Հարրիին՝ նրա հետ քննարկելու իր և տիկնոջ՝ Սասեքսի դքսուհու նոր դերը ու ապագա հարաբերություններն արքայական ընտանիքի հետ:
Թեհրանի Ամիր Կաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանի առաջ մի քանի հարյուր ցուցարարներ պահանջել են հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեիի հրաժարականը: «Գերագույն հրամանատար, հեռացիր» բացականչում էին նրանք՝ զայրացած, որ զինվորականները պատահաբար խփել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը:
Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը այնպիսի դեր է խաղում Միացյալ թագավորության համախմբվածության մեջ, այնպիսի կարևոր դեր ունի բրիտանացիների սրտում ու միջազգային ասպարեզում նրանց փափուկ ուժի մեջ, որ Վինձորների հոգեվիճակն ու տարաձայնությունները չեն կարող մանրուք համարվել:
Ահա ևս մեկ տարի անցավ: Որքան մեծանում ենք, այնքան մեզ թվում է՝ արագ են անցնում օրերը. Շաբաթները, ամիսները: Եթե հնարավոր լիներ ժամանակը դանդաղեցնել՝ հաճախ ենք մտածում մենք:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Դամասկոս այցի ժամանակ Պուտինը դրվատել է նախագահ Բաշար Ասադին մեծ հաջողությունների համար Սիրիայում, որտեղ 2011-ից սկսված կոնֆլիկտը չի դադարում: Պուտինի այցը Սիրիայի մայրաքաղաք անակնկալ էր:
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսեյ Դանիլկոն 4 գերակա վարկած է առաջադրել Թեհրանում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի աղետի հետաքննության մեջ:
Իրանի ու ԱՄՆ-ի հարվածներ ու հայտարարություններ փոխանակելուց հետո Մերձավոր Արևելքի փորձագետները եզրակացրել են, որ այս փուլում ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի կոնֆլիկտը՝ Սուլեյմանիի սպանության հետևանքով, կավարտվի, բայց կողմերը շարունակում են գլորվել դեպի մեծ պատերազմ:
Շաբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳ նախարար Հեյկո Մաասը կմեկնեն Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին: Ի՞նչ են Մաասն ու Մերկելը մտածել Կրեմլ գնալուց առաջ՝ գրում է Bild-ը:
Ամեն տարվա սկզբին, ըստ ավանդույթի, ամփոփում ենք անցած տարվա արդյունքները։ Ներքաղաքական կյանքում գործնականում գնահատելու բան չկա, եթե հաշվի առնենք, որ գնահատականը պետք է լինի լիովին օբյեկտիվ։
2020 թվականը բավականին բուռն սկիզբ ունեցավ։ Եվ դա հիմնականում պայմանավորված է իրանա-ամերիկյան հակամարտության բացառիկ սրմամբ։ Այս հակամարտությունը որոշակի լակմուսի թուղթ դարձավ նաև հայաստանյան 2020 թ. ներքաղաքական զարգացումների համար։
Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու...